Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է իր երեխաների սիրելի ֆուտբոլիստներին։
Մեսսին երեք որդի ունի՝ 12-ամյա Տիագոն, 9-ամյա Մատեոն և 7-ամյա Չիրոն։
«Ովքե՞ր են իմ երեխաների սիրելի խաղացողները. Մբապեն, Վինիսիուսը, Յամալը, Լևանդովսկին և Հալանդը»,- ասել է Մեսսին «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը խաղում են Մադրիդի «Ռեալում», Լամին Յամալը և Ռոբերտ Լևանդովսկին՝ «Բարսելոնայում», իսկ Էրլինգ Հալանդը՝ «Մանչեսթեր Սիթիում»: