Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակչում 6:4, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 30-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային: Երկրորդ սեթում Խաչանովը պարտվելիս է եղել 2:5 հաշվով։
Հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե։ Այս ընթացքում Խաչանովը կարողացել է 12 հնարավորից իրացնել 5 բրեյք-փոինթ և կատարել հինգ էյս։ Միաժամանակ նա թույլ է տվել մեկ կրկնակի սխալ:
Մրցաշարի կիսաեզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա Կասպեր Ռուդ — Հոլգեր Ռուն զույգի հաղթողի հետ: