«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ֆրանսիական ակումբի երկրպագուների ներկայությամբ նշել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիոնի» դարպասը խփած գոլը։
Հանդիպման 10-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն բացել է խաղի հաշիվը։
Թիմերը խաղում են Անգլիայի Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Հանդիպումը սպասարկում է մրցավարական թիմը՝ Սանդրո Շերերի (Շվեյցարիա) գլխավորությամբ։
Այս մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասը 10 խաղում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 32 միլիոն եվրո: