Հայ մարմնամարզիկները Լյուքսեմբուրգում են, որտեղ մասնակցում են ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հայաստանի թիմում ընդգրկված են Արտակ Ծատուրյանը և Ազատ Եղիազարյանը, որոնք հանդես կգան տղաների զույգերի մրցումներում:
Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է, մարզիչը՝ Մարտին Հակոբյանը: ԵԱ-ում կաշխատի նաև մրցավար Արմինե Հովսեփյանը:
Ակրոբատիկ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 21-ին: