«Վանը» պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է «Նոային», որն այսօր ավելի վաղ ևս հայտարարություն էր տարածել, որտեղ հասունության կոչ էր անում չարենցավանյան ակումբի մարզչական կազմին։
«Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Մենք նույնպես լիահույս ենք ,որ այն ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:
Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա:
Հ.Գ. Վան ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:
Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու…»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Նոայի» 2։0 հաշվով հաղթանակով։ Պատասխան խաղը կկայնա ապրիլի 30-ին։