«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո (1:2) խոսել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ ունեցած զրույցի մասին։
«Նա շատ բարեհամբույր էր, մաղթեց մեզ հաղթանակ և հաջողություն Չեմպիոնների լիգայում»,– Արտետայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «զինագործները» դիմակայության երկու խաղերի արդյունքում մադրիդյան գրանդի նկատմամբ առավելության հասան 5։1 հաշվով։
«Արսենալը» 2008/09 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Եզրափակիչի ուղեգրի համար լոնդոնյան ակումբը կմրցի ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 7-ին։