Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գուիրասին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը (3-1):
Այսպիսով, գվինեացին աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում գոլային նոր ռեկորդ սահմանեց եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության մեջ։
Նա դարձավ պատմության մեջ առաջին աֆրիկացին, ով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում 13 գոլ է խփել: Ոչ մի աֆրիկացի ֆուտբոլիստ նախկինում չէր հասել այս նշաձողին:
Եթե վերցնենք Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում խփած գոլերի ընդհանուր թիվը, ապա լավագույնը Մոհամեդ Սալահն է` 47 գոլով։