Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և խոսել է մի շարք հարցերից:
«Սա հիանալի հնարավորություն է, բայց մենք պետք է կենտրոնանանք վաղվա հանդիպման վրա»,- ասել է Մխիթարյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է TMW-ն։
«Դժվար կլինի, շատ ուժեղ թիմի դեմ: Մարզիչն այս թիմը կառուցեց չորս տարի առաջ, ես այստեղ եմ երեք տարի, և այն, ինչ Ինձագին արել է, շատ կարևոր է ակումբի համար: Մենք ցանկանում ենք աջակցել նրան՝ հասնելով մեր նպատակներին. վաղը մենք ամեն ինչ կանենք հաղթելու և հնարավորինս հեռու գնալու համար: Ի վերջո, կտեսնենք՝ դուրս կգա՞նք եզրափակիչ, թե՞ ոչ։
«Մենք չենք մտածում Մյունխենում մեկ շաբաթ առաջ գրանցված արդյունքի մասին: Վաղը կսկսվի 0-0 հաշվով, և երկու թիմերն էլ հնարավորություն ունեն հաղթելու: Մենք պետք է առավելագույնը տանք, և ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք վաղվա խաղում։ Մենք կունենանք մեր երկրպագուների մեծ աջակցությունը՝ հույս ունենք միասին առաջ շարժվել: Մենք կենտրոնանալու ենք այն բանի վրա, թե մենք ինչպես ենք ցանկանում խաղալ, այլ ոչ թե «Բավարիան»: Մենք խաղում ենք տանը և ցանկանում ենք առավելագույնը տալ: Մենք գիտենք, որ «Բավարիան» կգա հաղթելու, բայց մենք նույնպես: Հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք»,- ասել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է իր ապագայի մասին:
«Ես իսկապես երջանիկ եմ, որ հասել եմ իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի այս փուլին: Միգուցե դա այլևս չկրկնվի, ինձ մնացել է մեկ կամ երկու տարի, միգուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբում և նաև ուրախ եմ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանը: