Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Փյունիկն» այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է «Արարատ-Արմենիայի» հետ:
Խաղը կմեկնարկի ժամը 18:30-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը:
Վաղը՝ ապրիլի 16-ին, կկայանա կիսաեզրափակիչ փուլի մյուս հանդիպումը, որում «Նոան» Աբովյանում կընդունի «Վանին»: