Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցցանցի իր էջում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղին ընդառաջ։
«Արդեն մտածում եմ չորեքշաբթի օրվա մասին։ Մենք պատրաստ ենք և անհամբերությամբ սպասում ենք։ Մենք ձեզ կսպասենք «Բեռնաբեուում» և կտանք ամեն ինչ։ Մենք իրական ենք։ Հալա Մադրիդ»,– գրել է Վինիսիուսը։
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմն առաջին խաղում 0։3 հաշվով պարտություն կրեց Լոնդոնի «Արսենալից»՝ «Էմիրեյթսում»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։