«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը հետաքրքրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ևս երկու ներկայացուցիչի։
Ավելի վաղ ֆրանսիացու տրանսֆերի հավակնորդների թվում էր «Մանչեսթեր Սիթին»:
Մրցավազքին միացել են Լոնդոնի «Չելսին» և «Տոտենհեմը», հաղորդում է TBR Football-ը։
Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն ֆունտ (գրեթե 35 միլիոն եվրո): 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։