«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Լիոնի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին, ինչպես նաև բացատրել, թե ինչու է որոշել չընդգրկել թիմի դարպասապահ Անդրե Օնանային Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» հետ հանդիպման մեկնարկային կազմում (1:4)։
«Մենք չենք կարող փոխել այս խաղը, այս ելույթը, այս մրցաշրջանը: Պարզապես պետք է մտածենք ապագայի մասին, մենք ունենք մեկ մրցում, որտեղ կարող ենք նվաճել տիտղոս և հաջորդ մրցաշրջանում հայտնվել Չեմպիոնների լիգա: Լավն այն է, որ այս մրցաշրջանում մենք շատ բանի միջով ենք անցել, այնպես որ մենք գիտենք, որ այս պահերը իսկապես դժվար են, բայց մենք արդեն ապացուցել ենք, ոչ թե այլ մարդկանց, այլ ինքներս մեզ, որ մենք կարող ենք դա անել հինգշաբթի:
Օնանա՞ն, թե՞ Բայինդիրը մեկնարկային կազմում. Մենք պատրաստվելու ենք ընտրել լավագույն կազմը, որը, մեր կարծիքով, կարող է հաղթել: Օնանային թողեցի տանը («Նյուքասլի» դեմ խաղում), քանի որ խաղի ցանկացած իրավիճակում տեսախցիկներն ուղղվելու են նրա վրա, իսկ եթե նա չի խաղում, բայց պահեստայինների նստարանին է, ճնշում է զգում, զգում է պահը։ Այսպիսով, ինձ համար դա երկու բաներից մեկն էր. կամ դու խաղում ես, կամ մնում ես տանը: Դա իմ ընտրությունն էր»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
«Լիոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ ապրիլի 17-ին։