«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (1:4).
«Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք, և նրանք մեզնից լավն էին, մեզնից ուժեղ: Երկրորդ գոլը երկրորդ խաղակեսի սկզբում իսկապես ընկճեց մեզ, իսկ հետո մենք սխալներ թույլ տվեցինք ամբողջ խաղի ընթացքում, ինչը օգնեց «Նյուքասլին» հաղթել:
Սա թիմային խնդիր է [անձանց հարց չէ]: Որոշ խաղերում մենք շատ ենք սխալվում, ինչը վստահություն է հաղորդում մրցակցին, գոլեր տալիս, իսկ հետո դժվար է ամեն ինչից գլուխ հանել։ Մենք ունեինք առաջին հնարավորությունը, չխփեցինք, հետո նրանք ունեցան իրենց հնարավորությունը, նրանք խփեցին: Հետո նրանք իրենց վերահսկողության տակ վերցրին խաղը։ Մենք գոլ խփեցինք, բայց հետո երկրորդ խաղակեսում տուժեցինք, մեր թիմի համար դժվար էր, և մենք շատ սխալներ թույլ տվեցինք», — Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: