«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ուժեղացնել իր անձնական անվտանգությունը՝ սոցիալական ցանցերում ստացած սպառնալիքներից հետո։
Ինչպես հայտնում է Marca-ն, մի խումբ անձինք, որոնք, ենթադրաբար, գտնվում են Սաուդյան Արաբիայում, սպառնացել են նրան և նրա ընտանիքին։
Ի պատասխան՝ Ռոնալդուն վարձել է նոր թիկնապահի՝ նախկին պորտուգալացի զինվորական Կլաուդիո Միգել Վիաշին, ով մասնակցել է բարձր ռիսկային մարտական գործողությունների։
40-ամյա Ռոնալդուն «Ալ-Նասրին» միացել է 2022 թվականի վերջին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 35 խաղի, խփել 32 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։