Մադրիդի «Ռեալի» վինգեր Արդա Գյուլերը, դժգոհ լինելով մադրիդյան ակումբում ստացած խաղաժամանակից, կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ թուրք ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը «զինագործների» համար կարող է արժենալ 30-40 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ընդգծվում է, որ Գյուլերը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին, քանի որ ցանկանում է «իրացնել իր ողջ ներուժը»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գյուլերը «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ կհեռանա ակումբից, եթե հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչը մնա Կառլո Անչելոտին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 1170 րոպե։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: