«Նյուքասլ Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ գլխավոր մարզիչ Էդի Հաուն ներկա չի լինի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա հանդիպմանը։
Հաուն հոսպիտալացվել է ուրբաթ երեկոյան՝ վերջին օրերին վատ ինքնազգացողությունից հետո:
«Կաչաղակների» մարզիչը մնացել է հիվանդանոցում և շարունակում է հետազոտություններ անցնել։
Նա գիտակից է և շփվում է ընտանիքի հետ։ Ակումբը Էդդի Հաուի վիճակի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: