«Նոթինգհեմ Ֆորեսթը» գնահատում է 25-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթին 100 մլն ֆունտ (115 մլն եվրո): «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Այս մրցաշրջանում Գիբս-Ուայթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: