Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցել է «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի քաղաքային ստադիոնում և ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 68-րդ րոպեին, երբ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Դմիտրի Տիխիյը գրավել է սեփական դարպասը: Դմիտրի Գունկոյի թիմը հաշիվը հավասարեցրել են միայն 84-րդ րոպեին, երբ Միքայել Միրզոյանն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը:
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» 48 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 17 միավորով 10-րդն է: