«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ «կարմիրները» տեսանելի ապագայում կշարունակեն գավաթներ նվաճել:
Այսօր՝ ապրիլի 11-ին, հայտնի դարձավ, որ Սալահը երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ։
«Եթե ես չհավատայի դրան, չէի ստորագրի պայմանագիրը: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կարող է նվաճել տիտղոսներ:
Երկրպագուների աջակցությամբ մենք կարող ենք շատ տիտղոսներ նվաճել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես ասացի, որ ցանկանում եմ դառնալ Անգլիայի չեմպիոն: Անկեղծ ասած, այս ցանկությունը միայն ավելի է ուժեղանում»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։