Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում են Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ աստղային բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: «Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է Ռոդրիգոյին ձեռք բերելու համար հատկացնել 120 միլիոն եվրո։ Նշվում է, որ լոնդոնյան թիմում ցանկանում են Ռոդրիգոյին դարձնել հարձակման գծի գլխավոր աստղը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։