«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» 22-ամյա ձախ պաշտպան Դեսթինի Ուդոջիի նկատմամբ։
Այս մասին հաղորդում է Give me Sport-ը՝ մեջբերելով ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Ըստ աղբյուրի՝ «Քաղաքաբնակները» բարձր են գնահատում իտալացի ֆուտբոլիստի վարպետությունը։ Նշվում է նրա ֆիզիկական տոկունությունը և երկու եզրերում հանդես գալու կարողությունը:
Այս մրցաշրջանում Ուդոջին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: