«Չելսին» հետաքրքրված է «Բենֆիկայի» հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի պայմանագրում 100 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման կետ կա:
Սակայն պորտուգալական ակումբը կարող է Պավլիդիսին բաց թողնել ավելի ցածր գումարով։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն» և «Բարսելոնան»:
Պավլիդիսը Հունաստանի հավաքականի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։