«Բարսելոնան» որոշել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել գերմանացի մասնագետի գործակալի հետ, որի ընթացքում քննարկվել է պայմանագրի երկարաձգման տարբերակը։
Նշվում է, որ «կապտանռանգույնների» ղեկավարները ցանկանում են պայմանագիրը երկարաձգել առաջիկա շաբաթների ընթացքում։ «Բարսելոնան» շատ գոհ է Ֆլիկի աշխատանքից և ցանկանում է նոր պայմանագիր կնքել նրա հետ, նույնիսկ եթե մրցաշրջանն ավարտվի ոչ լավագույն կերպով։
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ չի լինի։ Այն կարող է ընդամենը մեկ տարով երկարաձգվել՝ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը՝ ներառելով ևս մեկ մրցաշրջանի ավտոմատ երկարաձգման հնարավորությունը։