Երեկ՝ ապրիլի 9-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ջախջախեց Դորտմունդի «Բորուսիային» (4:0)։ Կատալոնական ակումբի գոլերից մեկը հեղինակեց թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը։
Խաղից հետո Յամալը մարզադաշտի ներսում գտնվող տարածքում հայտնվել է վառ վարդագույն ժակետով, ինչը հետաքրքիր կերպով մեկնաբանել է «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
«Նա կրում է իմ աղջկա հագուստը»,– այսպես է հումորով արձագանքել Արաուխոն՝ անդրադառնալով Յամալի հագուստի ընտրությանը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ՝ ապրիլի 12-ին, «Լեգանեսի» դեմ։