«Մանչեսթեր Սիթին» դժգոհ է հարձակման գծում թիմի ցուցադրած խաղից։ Անգլիայի գործող չեմպիոնները ցանկանում են ձեռք բերել խաղացողի, որը ավելի շատ գոլային պահեր կստեղծի Էրլինգ Հալանդի համար։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այդ դերի համար ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյային։
Նշվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստ է հսկայական գումարներ վճարել «Բարսելոնային» բրազիլացու տրանսֆերի համար, սակայն գործարքի ավարտի հավանականությունը շատ ցածր է։ Բանն այն է, որ Ռաֆինյան ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում և հանդես գալ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։