«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղի մասին (4:0):
«Հրաշալի երեկո: Հաղթանակ և առաջին քայլ դեպի կիսաեզրափակիչ՝ հիանալի թիմային աշխատանքի շնորհիվ: Շարունակենք մեր սկսածը»,- գրել է Արաուխոն X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Բորուսիա» Դորտմունդ առաջին հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4։0 հաշվով հաղթանակով: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Դորտմունդում (Գերմանիա):