ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ խաղում վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի խփած գոլի մասին։
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի վստահ հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Գոլերից մեկը խփել է Կվարացխելիան։
«Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը, իր մտածելակերպով: Նա փայլուն գոլ խփեց: Մենք փորձեցինք պայմանագիր կնքել նրա հետ անցյալ ամառ, բայց չստացվեց: Պայմանագիրը կնքեցինք հունվարին, երբ չէինք սպասում: Նա ամեն ինչ ունի մեր նախագծի մի մասը լինելու համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում DC News Now-ն: