MLS-ի հերթական տուրում «Ինտեր Մայամին» այսօր ընդունել է «Լոս Անջելեսին» և 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է «Լոս Անջելեսի» ամերիկացի պաշտպան Ռայան Հոլինգշեդը: Այնուհետև 35-րդ րոպեին արգենտինացի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին հավասարեցրել է հաշիվը։ Նշենք, որ խաղացողը չորս րոպե առաջ դարձյալ գոլի հեղինակ էր դարձել, սակայն գոլը չի արձանագրվել։ 61-րդ րոպեին հույն պաշտպան Նոա Ալենը երկրորդ գոլն է խփել տանտերերի դարպասը: Գոլային փոխանցումը կատարել է արգենտինացի աստղային հարձակվող Մեսսին։ 81-րդ րոպեին Լիոնելն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր «Լոս Անջելեսի»՝ 1:0 հաշվով հաղթանակով: Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով «Ինտեր Մայամին» դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպեն կանադական «Վանկուվեր» թիմի հետ, որը քառորդ եզրափակչում առավելության էր հասել մեքսիկական «Պումասին» (1:1, 2:2):