ՈւԵՖԱ-ն Վրաստանի հավաքականի նկատմամբ տուգանք է սահմանել Ազգերի լիգայի մեկ տնային հանդիպման տեսքով՝ դատարկ տրիբունաներով։
Թիմը նաև կտուգանվի 40 հազար եվրոյով, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պատճառը մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն էր։
Նշվում է, որ պատիժը վերաբերում է միայն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը, այն է՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն Վրաստանին երկու տարի փորձաշրջան է տվել։ Եթե այս ընթացքում նման միջադեպ կրկնվի, ֆուտբոլի հավաքականը կրկին հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։