«Ինտերի» նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ կայացած առաջին խաղից հետո անդրադարձել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Չգիտեմ, թե Մխիթարյանն ինչպես է դա անում, բայց նա միշտ գտնում է ճիշտ դիրքը: Նա դանդաղ շարժումներ է անում, բայց դրանք թույլ են տալիս նրան միշտ հասկանալ, թե որտեղ է փոխանցում գնդակը, որտեղ է այն ընդհատում: Հետո նա փոխարինվեց դեղին քարտի պատճառով, զգացվում էր հոգնածությունը և փոխարինում տեղի ունեցավ: Մխիթարյանը և Ֆրատեզին լավ աշխատանք կատարեցին», — ասել է Կամբիասոն fcinter1908-ին:
Հիշեցնենք՝ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվել է Մյունխենի «Բավարիային»։ Խաղն ավարտվել է «ներաձուրիների» հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը բացել է Լաուտարո Մարտինեսը։ Պատասխան գնդակը խփվել է երկրորդ խաղակեսի վերջնամասում․ գոլով աչքի է ընկել Թոմաս Մյուլերը։ Հաղթական գոլը խփել է Դավիդե Ֆրատեզին։
Հյուրերի կազմում խաղին մասնակցել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 74-րդ րոպեին։ Հայ կիսապաշտպանը 71-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին: