«Արսենալը» Չեմպիոնների լիգայի ամենաերկար անպարտելիության ռեկորդն է սահմանել առնվազն 2004-05 մրցաշրջանից հետո՝ Անգլիայի «Էմիրեյթս» ստադիոնում մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3:0 հաշվով հաղթելուց հետո: Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Պորտալի տվյալներով՝ յոթ հանդիպումից (վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի) բաղկացած այս շարքը լոնդոնյան ակումբի համար առաջինն էր վերջին 20 տարվա ընթացքում՝ վիճակագրություն հավաքելուց հետո։
Հիշեցնենք, որ «Արսենալը» դեռևս չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Վերջին անգամ լոնդոնյան ակումբը մրցաշարի եզրափակչում խաղացել է 2006 թվականին՝ մրցելով կատալոնական «Բարսելոնայի» դեմ:
Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ապրիլի 16-ին։