«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ժերեմի Մատյոն աշխատում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող սպորտային ապրանքների խանութում, հայտնում է L`Equipe-ը։
Հաղորդվում է, որ Ժերեմին հաջողությամբ աշխատում է այս հաստատությունում, որտեղ նա ղեկավարում է բաժինը։
Հաղորդվում է նաև, որ նախկին ֆուտբոլիստը շուտով մարզչական դիպլոմ կստանա։
Հիշեցնենք, որ Մատյոն «Բարսելոնայում» հանդես է եկել երեք տարի։ Կատալոնացիների կազմում Ժերեմին հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող է, Իսպանիայի կրկնակի չեմպիոն և երեք անգամ նվաճել Իսպանիայի գավաթը։