MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի ավարտեց «Տորոնտոյի» հետ հանդիպումը։
Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլին տանտերերը պատասխանեցին Լիոնել Մեսսիի դիպուկ հարվածով։
«Ինտեր Մայամին» 14 միավորով երկրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։
«Տորոնտոն» 3 միավորով նախավերջին տեղում է։