«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
Մեսսին խոստովանել է, որ մի շարք գործոններ բարդացնում են Նեյմարի վերադարձը․
«Նեյմարին վերադարձնելը դժվար է։ Նախևառաջ, ի սկզբանե նրա հեռանալը «Բարսելոնայից» շատ բարդ էր պատկերացնելը։ Եվ հետո, պետք է հիշել, թե նա ինչպես հեռացավ։ Հիմա ակումբում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ նա վերադառնա։ Բայց մարզական առումով Նեյմարը լավագույններից է աշխարհում։
Միևնույն ժամանակ ես հասկանում եմ մյուս գործոնների կարևորությունը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Metro FM-ը։
Նեյմարն այս ամառ ցանկանում էր ՊՍԺ-ից վերադառնալ «Բարսելոնա», բայց ակումբներն այդպես էլ համաձայնության չեկան։ Փարիզցիների պահանջած գումարը ձեռնտու չէր կատալոնական ակումբի համար։