ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել է մասնակցել խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին։ Այդ մասին տեղեկացրել է ՈւԵՖԱ-ի պատվավոր անդամ և ՌՖՖ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։
«Նիկիտա Պավլովիչը խնդրեց հիշեցնել Ինֆանտինոյին իր խոստման մասին։ Նա հաստատեց, ասաց՝ այո, այո, կգամ», – նշել է Կոլոսկովը ՈւԵՖԱ-ի ապրիլի 3-ին Բելգրադում կայացած կոնգրեսից հետո։
Նիկիտա Սիմոնյանը 100 տարեկան կլինի 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նա համարվում է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն (160 գոլ), եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև մարզել է Երևանի «Արարատը», «Սպարտակը» և ԽՍՀՄ հավաքականը։
Չնայած ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հայտարարությանը՝ որ ռուսական թիմերը չեն մասնակցի միջազգային մրցումներին մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, Ինֆանտինոն հույս է հայտնել Ռուսաստանի հավաքականի վերադարձի վերաբերյալ։