Գյումրիի «Շիրակը» իր Facebook-յան էջում անդրադարձել է «Արարատի» տարածած հայտարարությանը՝ պատասխանելով երևանյան ակումբին։
«Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի FC Ararat։ Ու՞մից եք բողոքում», – ասված է «Շիրակի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Արարատը» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ ակումբը պատրաստ է բողոքով դիմել ՀՖՖ-ին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեին՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»–«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ։