«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկի ապագան մնում է անորոշ։ Մերսիսայդցիների հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է երեք ամսից էլ քիչ ժամանակ։
Defensa Central-ի հաղորդմամբ՝ 33-ամյա խաղացողի գործակալը վերջերս կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ՝ առաջարկելով ձեռք բերել պաշտպանին այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մադրիդյան ակումբը մերժել է առաջարկը։
«Շնորհակալություն, բայց սա այն չէ, ինչ մենք փնտրում ենք»,- այսպես են արձագանքել «Ռեալից» Վիրջիլի գործակալի առաջարկին։
Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։