«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որակազրկվել է 3 խաղով՝ Թուրքիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ կայացած խաղից (1:2) հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Լրագրող Յաղըզ Սաբունջուօղլուի տեղեկացմամբ՝ Մոուրինյուն քաշել է «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Օքան Բուրուքի քթից, ինչի համար էլ պատժվել է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է սահմանափակվել միայն այս պատժով՝ հաշվի առնելով Բուրուքի սադրիչ վարքագիծը, որը, Կարգապահական կոմիտեի կարծիքով, դրդել է պորտուգալացի մարզչին այդ գործողությանը։