«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինայի» 25-ամյա հարձակվող Մոյզե Քինի նկատմամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Բարսելոնան» իտալացուն դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու հավանական փոխարինող։
Քինի պայմանագրով նախատեսված է 52 միլիոն եվրո կլաուսուլա: Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև Անգլիայի ակումբները։
Այս մրցաշրջանում Քինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։