Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» ապրիլի 5-ից իր տնային բոլոր հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Եկեք մարզադաշտ, որպեսզի միասին աջակցենք մեր թիմին ու միասին կերտենք նոր հաղթանակներ։ Մենք միասին ուժեղ ենք», — ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տնային հանդիպումները անցկացնում էր «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։