Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրը մենկարկեց «Նիս» — ՊՍԺ հանդիպումով: Հյուրերը հաղթեցին 4:1 հաշվով:
15-րդ րոպեին Անխել դի Մարիան բացել է հաշիվը, իսկ 6 րոպե անց գեղեցիկ գոլով կրկնապատկել է այն:
67-րդ րոպեին Գանագոն կրճատել է հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Կիլիան Մբապեն 3-րդ գնդակն է ուղարկել «Նիսի» դարպասը, իսկ ավելացված 2-րդ րոպեին վերջնարդյունքը ձևակերպել է Իկարդին՝ 1-4:
74-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Կիպրիենը 2-րդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից, իսկ 3 րոպե անց Հերելը մրցակցի դեմքին միտումնավոր հարվածելու համար կարմիր քարտ է ստացել: «Նիսը» հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստներով:
Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի գործող չեմպիոնը 24 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը: