«Բարսելոնան» ակտիվորեն աշխատում է նոր կենտրոնական հարձակվողի ձեռքբերման ուղղությամբ, որը կփոխարինի թիմի հարձակման առաջատար, 36-ամյա լեհ Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» ղեկավարությանը առաջարկվել են երկու ֆուտբոլիստի թեկնածություններ։ Խոսքը նիգերիացի Վիկտոր Օսիմհենի և սերբ Դուշան Վլահովիչի մասին։ Առաջինի տրասֆերային իրավունքները պատկանում են «Նապոլիին», բայց այս պահին վարձավճարոբ հանդես է գալիս «Գալթասարայի» կազմում, իսկ երկրորդի իրավունքները՝ Թուրինի «Յուվենտուսին»։
Նշվում է, որ «բիանկոներին» պատրաստ է մատչելի գնով վաճառել Վլահովիչին. Ֆուտբոլիստն այլևս թիմի հիմնական խաղացողը չէ, և նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Ինչ վերաբերում է Օսիմհենին, ապա «Նապոլին» նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։