Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կայացավ լոնդոնյան դերբին «Չելսիի» և «Տոտենհեմի» մասնակցությամբ։
«Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում հաղթանակ տարան «ազնվականները»։ Խաղի միակ գոլը խփեց Էնցո Ֆերնանդեսը 50-րդ րոպեին։
56-րդ րոպեին, ինչպես նաև 59-րդ րոպեին խփված գոլերը (Մոյսես Կայսեդո, Պապե Մատար Սար) չեղարկվեցին VAR համակարգի միջոցով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․