Ինչպես արդեն գիտեք, ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել՝ գնահատելու Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների պահվածքը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի ավարտից հետո (1։0)։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Խաղն ավարտվեց նրանով, որ «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հաղթանակը տոնելիս «սերուցքայինների» մի քանի ֆուտբոլիստներ իրենց թույլ են տվել այնպիսի ժեստեր անել, որոնք կարող են վիրավորական համարվել։
Աղբյուրի համաձայն՝ Կիլիան Մբապեին, Վինիսիուս Ժունիորին և Դանիել Սեբալյոսին սպառնում են դրամական տուգանքներ և մեկ խաղով պայմանական որակազրկում, իսկ Անտոնիո Ռուդիգերը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» հետ, որը կկայանա ապրիլի 8-ին։