2024 թվականի գարնանը «Բավարիան» մարզական տնօրեն նշանակեց Մաքս Էբերլին, սակայն այժմ ակումբը կարող է նորից փոփոխություններ կատարի ղեկավարությունում։
Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, մյունխենցիները ուշադիր հետևում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ներկայիս մարզական տնօրեն Մարկուս Կրոշեին:
Նրա թեկնածությունը դիտարկվում էր նաև անցյալ տարի՝ Էբերլի հետ միասին, սակայն հետո ընտրությունը կանգ առավ Մաքսի վրա։
«Բավարիայի» ղեկավարությունը տպավորված է նրա մոտեցմամբ, բանակցային մարտավարությամբ, գրագետ տրանսֆերային քաղաքականությամբ և թիմը զարգացնելու կարողությամբ: Եթե մյունխենցիները որոշեն բաժանվել Էբերլից, ապա նրա տեղի համար գլխավոր հավակնորդը կլինի Կրոշեն: Ի դեպ, Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հետաքրքրված է Կրոշեի ծառայություններով։