Վինգեր Նիկո Ուիլյամսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ տրանսֆերային պատուհանում կլքի «Աթլետիկը» և կտեղափոխվի եվրոպական չափանիշներով ավելի հեղինակավոր ակումբ:
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Արսենալի» նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան վերջերս հանդիպել է Ուիլյամսի ներկայացուցիչի հետ։
Նիկո Ուիլյամսը հետաքրքրում է ոչ միայն «Արսենալին», այլ նաև այլ բարձրակարգ ակումբներին։
Նիկո Ուիլյամսն այժմ 22 տարեկան է։ Transfermarkt -ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։