Կարծես թե «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին։ Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ դա մեծ հավանականությամբ տեղի կունենա։
Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանի» պատմությանը:
Բացի այդ, Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան է։
Ռոբերտո Դե Զերբին այժմ մարզում է «Մարսելը»։ 45-ամյա մասնագետի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
«Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։