«Արմինիան» սենսացիոն հաղթանակ տարավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով «Բայերի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում «Արմինիայի» կազմում գոլերով աչքի ընկան Մարիուս Վերլն ու Մաքսիմիլիան Գրոսսերը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ջոնաթան Թան:
Այս հաղթանակի շնորհիվ երրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Արմինիան» առաջին անգամ իր պատմության մեջ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Շտուտգարտ» – «Լայպցիգ» զույգի հաղթողի հետ: