Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» 5։2 հաշվով առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ։
«Փյունիկի» կազմում աչքի ընկավ Էդգար Մալաքյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Թեմուր Ջիկիան։ Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկեցին «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները։
Հյուրերի կազմում գոլ խփեցին Խուան Մանուել Օբրեգոնը և Տիգրան Հակոբյանը։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ «Փյունիկն» առաջին խաղում հաղթել էր «Լեռնային Արցախին» 7։2 հաշվով։ Հավելենք, որ քառորդ եզրափակչի այսօրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի «Ուրարտուի» հետ։