«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին թիմը հոգեբանորեն ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում։
Ներկայումս «Կրասնոդարը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Անցած մրցաշրջանում «ցուլերը» շատ մոտ էին չեմպիոն դառնալուն, սակայն, չնայած վերջին տուրում «Դինամոյին» (1:0) հաղթելուն, ոսկե մեդալները նվաճեց «Զենիթը»։
«Հիմա «Կրասնոդարը» հոգեբանորեն ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանը մեզ շատ բան սովորեցրեց։ Նայո՞ւմ ենք արդյոք մրցաշարային աղյուսակին։ Այո՛, բայց մենք շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատար լինելուն։ Շարունակում ենք քայլ առ քայլ», – ասել է Սպերցյանը։
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 22 տուրերից հետո գլխավորում է Ռուսաստանի առաջնությունը՝ ունենալով 49 միավոր։ Մուսաևի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 5-ին՝ սեփական դաշտում։ Հյուր կգա Տոլյատտիի «Ակրոնը»։